Կյանքը մեզ ստիպում է անընդհատ ծանոթանալ նոր մարդկանց հետ, քանի որ շփումը համարվում է ինքնազարգացման և սոցիումի հետ համագործակցելու միջոց։ Երբևէ ձեզ հարցրե՞լ են, թե ինչպես է ձեր ընկերը, իսկ դուք չեք իմացել ինչ պատասխանել, քանի որ երկար ժամանակ չեք տեսել նրան։ Ամոթալի ոչինչ չկա, եթե պատասխանեք․ «Չգիտեմ, մենք այլևս չենք շփվում»։ Հավանաբար եկել է պահը, որպեսզի ձեր ճանապարհները բաժանվեն։ Մենք մեր կյանք ենք թողնում նոր մարդկանց և բաց ենք թողնում հներին։ Սա կյանքի օրենքն է։ Սակայն գոյություն ունի մարդկանց 10 տեսակ, ում հետ ոչ մի դեպքում պետք չէ կապվել։

Թունավորող մարդիկ

Նրանք իրենց գործողությունների համար պատասխանատվություն չեն կրում։ Նրանք նաև սիրում են զոհի դերում լինել և իրենց խնդիրների համար մեղադրում են ուրիշներին։ Նրանք միշտ դժգոհ են ինչ-որ բանից։

Նախանձողներ

Նրանք միշտ ասում են մի բան, բայց մտածում և զգում են մեկ այլ բան։ Նրանց անհաջողությունների համար բոլորն են մեղավոր, անգամ իրենց ընտանիքը։ Նրանք ինքնուրույն ոչնչի չեն կարողանում հասնել և մեղադրում են ուրիշներին, եթե նրանց մոտ որևէ բան ստացվում է։ Նրանք հիշաչար են, իսկ իրենց միմիկան և շարժումները միանգամից վկայում են նրանց նախանձ տեսակը։ Այս նշաններով կարելի է հասկանալ, որ այսպիսի մարդկանց հետ չի կարելի կապվել։

Բամբասողներ

Ուրիշների մասին վատը խոսողներն անինքնավստահ մարդիկ են։ Նրանք դժբախտություններից և շրջապատի անհաջողություններից հաճույք են ստանում։ Նրանք շատ ժամանակ են ծախսում ուրիշների արածները քննարկելու վրա՝ իրենց վրա կենտրոնանալու փոխարեն։

Ինքնասիրահարվածներ

Սրանք այն մարդիկ են, ովքեր կարողանում են ցանկացած իրավիճակում իրենց վրա հրավիրել բոլորի ուշադրությունը։ Այսպիսի մարդիկ միշտ ընդհատում են բոլորին, միշտ ուշադրության կարիք են զգում և բոլորից շատ են աղմուկ անում։ Նրանց չեն հետաքրքրում ուրիշ մարդիկ և նրանք կենտրոնացած են միայն իրենց բարեկեցության վրա։

Մանիպուլյատորներ

Մանիպուլյացիան շատ վատ արվեստ է և այն միանգամայն խաբուսիկ է։ Մանիպուլյատորները ձևացնում են, որ ձեր ընկերն են, որպեսզի իրենց անձնական կարիքների համար շահագործեն ձեր որակները։ Ինչո՞ւ է վտանգավոր այսպիսի մարդկանց հետ շփվելը։ Նրանք ձեզ ցավ են պատճառում, նվաստեցնում են ձեզ և օգտագործում են իրենց շահերի համար։ Նրանք միշտ վերցնում են և փոխարենը ձեզ ոչինչ չեն տալիս։

Շատախոսներ

Սրանք այն մարդիկ են, ովքեր միշտ ասում են, որ զբաղված են, սակայն իրականում ոչինչ էլ չեն անում։ Նրանք շատ են խոսում, բայց ոչ մի քայլի էլ չեն դիմում։ Դատարկաբանությունը միակ բանն է, որին նրանք ընդունակ են։

Պասիվ ագրեսորներ

Նրանք իրենց իրական մտքերը պահում են դատարկ և մակերեսային խոսակցությունների տակ։ Նրանց չի կարելի հաճելի զրուցակից անվանել։ Նրանք վրիժառու են և իրենց զայրույթը քողարկում են կեղծ ժպիտի տակ։

Չափից շատ զգացմունքային մարդիկ

Ավելի լավ է չկապվել նման մարդկանց հետ, քանի որ ուրիշների ցանկացած խոսք կամ գործողություն նրանք իրենց սրտին շատ մոտ են ընդունում։ Նրանք կենտրոնանում են այն ամենի վրա, ինչ կատարվում է իրենց շուրջը։ Ցանկացած իրադարձություն նրանց համար կարևոր է։ Նրանք որոշ հարցերով նման են ինքնասիրահարվածներին։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք կարծում են, որ կյանքը պտտվում է միայն իրենց շուրջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել