Մեր օդային ճանապարհորդության անփոխարինելի ընկեր ճամպրուկը հաճախ մեզ այնպիսի անակնկալներ է մատուցում, որոնք մենք հիշում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։

  • Ըստ վիճակագրության՝ ամեն հարյուրերորդ ճամպրուկը կորչում է թռիչքի ժամանակ։ Խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ 100-ից 99-ի դեպքում ուղեբեռը հայտնաբերվում է և վերադարձվում է տիրոջը։
  • Աշխարհի ամենաթանկ ճամպրուկն արժե 20 հազար դոլար։ Դանիական կազմակերպությունն այն համալրել է ինքնակառավարմամբ, երկու կողմից կափարիչներով և անիվներով, որոնք անհետանում են ինչպես ինքնաթիռի անիվները։
  • Հարավային Կառոլինայում վայրէջք կատարած ուղևորն իր ճամպրուկի մեջ օձ է հայտնաբերել։ Օձը միանգամից խայթում է նրան։ Տուժողի բախտը բերում է, քանի որ օձը փոքր էր, և նրա խայթոցը մահացու չէր։ Օձը ոչնչացվում է փրկարարների կողմից, բայց մինչ այսօր հանելուկ է մնում, թե ինչպես է օձը հայտնվել ճամպրուկի մեջ։
  • Գոյություն ունի ճամպրուկ-մոպեդ՝ ճամպրուկ, որի վրա կարելի է նստած ճանապարհորդել։ Հզոր մարտկոցն առանց լիցքավորման նրան թույլ է տալիս ընթանալ 13 կմ, որից հետո այն կարելի է լիցքավորել ընդամենը 15 րոպեում։
  • Ֆիլիպինների Մանիլ քաղաքի Ninoy Aquino օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն այսպիսի խուլիգանության են դիմում. նրանք ճամպրուկի մեջ փամփուշտ են գցում, հայտնաբերում են այն և ուղևորներից կաշառք են պահանջում։ Ասում են՝ Եգիպտոսում նույնպես այսպես են անում։ Զգույշ եղեք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել