Ժողովուրդն ասում է. երբ վառվում է ձախ ականջը, քո մասին բամբասում են, իսկ եթե աջը՝ գովում են: Բայց արդյո՞ք այդպես է: Բժիշկներն այլ բացատրություն ունեն. կարմրած ականջը վկայում է, որ լուրջ հետազոտության կարիք է զգացվում:
Ականջները վառվում են, դա վկայում է՝
- Ուղեղի ծանրաբեռնված աշխատանքի մասին,
- Բացասական հույզերի մասին․ ցանկացած սթրես, վախ առաջացնում է հաճախասրտություն: Սիրտը ջանասիրաբար արյուն է մատակարարում:
- Վախի մասին․ վախի ժամանակ արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, բարձրանում է զարկերակային ճնշումը:
- Եղանակային անբարենպաստ պայմանների մասին,
- Ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին,
- Չափազանց նեղ գլխարկի մասին։
Ականջները կարող են կարմրել և այրոցի զգացողություն առաջացնել մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝
- Հորմոնալ դիսբալանս,
- Ինֆեկցիա,
- Հիպերտոնիա,
- Ցրտահարվածություն,
- Ալերգիա,
- Ինսուլտ,
- Վնասվածք,
- Լսողական օրգանի տոքսիկ ախտահարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել