Մեծ Բրիտանիայում իրենց որդուն Ադոլֆ անվանած ամուսնական զույգին արգելված խմբավորման անդամներ են համարել և մեղավոր՝ նեոնացիզմի մեջ: Այս մասին գրում է Mirror պարբերականը:

22-ամյա Ադամ Թոմասն ու 38-ամյա Քլաուդիա Փաթաթասը ծանոթացել են համացանցի միջոցով ու որոշ ժամանակ անց ամուսնացել: Զույգը հայտնել է, որ իրենք որոշել են Ադոլֆ կոչել իրենց որդուն, քանի որ հիանում են Ադոլֆ Հիտլերով:

Մեծ Բրիտանիայի դատարանն ապացուցել է երեխայի հոր կապը National Action կազմակերպության հետ, որի գործունեությունն օրենքով արգելված է Մեծ Բրիտանիայում 2016-ից ի վեր:

Նշվում է, որ ամուսինների տան խուզարկության ընթացքում իրավապահները նացիստական նշաններով դրոշներ ու հագուստ են գտել, իսկ լուսանկարներներում, որտեղ ծնողները գրկել են երեխային, նացիստական խորհրդանիշով դրոշներ են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել