Ստամբուլում սաուդական հյուպատոսարանի շենքում դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի վերջին խոսքերը, թուրքական աղբյուրի պնդմամբ, լսելի են եղել սպանության ձայնագրության մեջ։

Սպանության ընթացքում կատարված ձայնագրությունը Կատարի կենտրոնական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության համար մեկնաբանած թուրք լրագրողը նշել է, որ Խաշոկջիի սպանությունն իրականացնող խումբը խեղդել է նրան, և այդ ընթացքում ձայնագրության մեջ լսելի են սաուդցի լրագրողի վերջին խոսքերը. «Խեղդվում եմ։ Պարկը հանե՛ք գլխիցս, ես կլաուստրաֆոբիա ունեմ…»։

Խոսքը վերաբերում է այն ձայնագրությանը, որի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե այն տրամադրել են ԱՄՆ-ին, Անգլիային, Գերմանիային և Սաուդյան Արաբիային։

«Daily Sabah» թերթի թղթակցի հավաստմամբ՝ ինքը լսել է ամբողջ ձայնագրությունը և սպանության ամբողջ գործընթացը, ըստ նրա, տևել է շուրջ 7 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել