Ինքնավնասումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում և խանգարում է ապրել սեփական երազանքներով։ Դուք կարող եք վնասել ձեզ անգամ դրա մասին գլխի չընկնելով։ Որպեսզի համոզվեք, որ ամեն ինչ ճիշտ եք անում, դուք պետք է իմանաք այս նախազգուշացնող ազդանշանների մասին։

Դուք կենտրոնանում եք սխալ իրերի վրա

Կյանքն իրական ամերիկյան ատրակցիոն է․ մեկ ձեզ բարձրացնում է վերև, մեկ էլ ահռելի բարձրությունից ընկնում եք անհայտություն։ Սրա հետ մեկտեղ դուք նաև սովորություն ունեք կենտրոնանալու միայն անհաջողությունների վրա։ Երբ ամեն ինչ լավ է, դուք մոռանում եք ուրախանալու մասին, բայց բողոքում եք, երբ ինչ-որ բան այն չէ։

Դուք երբեք երջանիկ չեք լինի, եթե միայն բացասականը նկատեք։ Ոչինչ հավերժ չէ։ Գնահատեք այս պահը։ Այս պահը ձեր կյանքն է։

Դուք չեք կարողանում ասել «ոչ»

Որքա՞ն հաճախ եք համաձայնվում ուրիշների հետ, որպեսզի բավարարեք նրանց։ Ձեր տնօրենը ձեզ լրացուցիչ առաջադրանք է տալիս, դուք համաձայնվում եք, քանի որ չեք կարող արտահայտել ձեր սեփական կարծիքը։

Դուք մոռանում եք մի կարևոր հանգամանք։ Եթե դուք չկարողանաք «ոչ» ասել, մարդիկ կօգտվեն դրանից։ Նրանք ձեզ կգնահատեն միայն այն ժամանակ, երբ իրենց որևէ բան հարկավոր լինի։ Եթե դուք համաձայն եք «պահեստային խաղացողի» դիրքի հետ, ապա մարդիկ կհամարեն, որ դուք անձնական կյանք չունեք։

Դուք խաբում եք ինքներդ ձեզ

Դուք կարող եք խաբել ցանկացածի, բայց ոչ ինքներդ ձեզ։ Վերջացրեք ձևացնել, որ ամեն ինչ լավ է, երբ իրականում ամեն ինչ վատ է։ Սա ինքնաոչնչացման վատագույն ձևերից մեկն է։

Եթե ձեր կյանքում ինչ-որ բան այն չէ, մի փորձեք ձեզ համոզել, որ ամեն ինչ լավ է։ Ինչ-որ քայլի դիմեք, որպեսզի փոխեք դա։

Դուք ապրում եք անցյալով

Անցյալը չի կարող ցավ պատճառել, եթե ինքներդ դա չցանկանաք։ Դուք չեք կարող առաջ շարժվել, եթե ձեր ներկայում անցյալի ճանապարհը չփակեք։ Մի ամբողջ աշխարհ է ձեր առջև։ Նրանից հրաժարվելը՝ միշտ դեպի անցյալը նայելու համար, ամենամեծ սխալներից մեկն է, որը դուք կարող եք գործել ձեր կյանքի ընթացքում։

Հաջողությունը մրցավազք է

Սկզբում դուք ձեր առջև անիրական նպատակներ եք դնում՝ ցանկանալով դառնալ սուպեր հերոս, որը կետ առ կետ կջնջի ձեր բոլոր պահանջները, իսկ երբ ինչ-որ բան չի ստացվում, դուք սկսում եք մեղադրել ինքներդ ձեզ։

Հաջողությունը սպրինտ չէ։ Այն մարաթոն է։ Ձեր կյանքը նույնպես ինչ-որ առումով նման է մարաթոնի։ Թույլ տվեք ձեզ հանգստանալ, որպեսզի կարողանաք առաջ շարժվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել