Նոյեմբերի 12-ին, ժամը 01:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել` 08:02-ին:

Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել