Բաղադրիչներ
- մանդարին - 1 կգ
- շաքարավազ - 1 կգ 400 գ
- ջուր - 300 մլ
Պատրաստման եղանակը
Մանդարինները թրջում ենք ջրի մեջ մոտ 10-12 ժամ, որպեսզի դառնությունը վերանա:

Հանում ենք ջրից, ապա փայտիկի օգնությամբ անքեր ենք բացում, որպեսզի շաքարահյութը հավասարապես ներծծվի:

Մանդարինները բաժանում ենք երկու հավասար մասերի, հեռացնում ենք կորիզները:

Պատրաստում ենք շաքարահյութը, որի համար անհրաժեշտ շաքարավազն ու ջուրը լցնում ենք տարայի մեջ, խառնում ու դնում ենք կրակի վրա:

Շարունակում ենք խառնել շաքարահյութը՝ հասցնելով եռման աստիճանի:

Անջատում ենք կրակը և մանդարինները լցնում ենք շաքարահյութի մեջ ու թողնում մինչև երեկո՝ 2-3 անգամ խառնելով:

Երեկոյան կրկին դնում ենք կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի ու 2-3 րոպե եփում ենք, ապա անջատում ենք կրակն ու այդպես թողնում մինչև առավոտ:

Առավոտյան մանդարինները հանում ենք, իսկ շաքարահյութը կրկին հասցնում ենք եռման աստիճանի ու եփում ևս 5 րոպե, մինչև պնդանա:

Տաք վիճակում լցնում ենք մաքուր ու չոր ստերիլիզացված բանկաների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել