Այսօր հերթական առաջարկությունը ստացա մեր ազգային խնդիրներով մտահոգ ազգակիցներից մեկից, որը գրում էր

ԱՌԱՋԱՐԿ
Տեր հայրը ...ինքան կույր պետք է լինենք որ չտեսնենք որ երկիրը ոտքներիս տակից կորչում է....կործանում էն Հայաստանի հանցագործ իշխանությունները մեր հայրենիքը որ հազարավոր ազատամարտիկների արյամբ սրբագրվեց մեր ազատ արդար երկիր ունենալու իրավունքը...ինչ դուք...չեք ընդվզում ստի կեղծիքի առջեվ....???դրանով դուք ջուր էք լցնում...ազգադավ ծշխանություններին, որոնք իրականացնում են մեր թուրք հարեվանների երազանքը տեսնել Հայաստանը առանձ հայերի, այն որ արդեն Ազատամարտիկներն էն ոտքի կանգնել......հասկացեք որ դանակը արդեն հասելա ոսկոռին, ու Աստված չանի որ լինի ամենասարսափելին...էս վիճակի պատասխանատուն սեռժնա ու հային գաղթական դարձնող հանցավոր շրջապատը
Կուզենայի որ ի վերջո եկեղեցին հասկանար...վերադառնար իր տեղը գտներ մեր հայ ժողովրդի կողքին....

ՊԱՏԱՍԽԱՆ
,,Կուզենայի որ ի վերջո եկեղեցին հասկանար,,
Եկեղեցուն իր ճշմարիտ տեղը կարող է միայն ժողովուրդը դնել, այն ժողովուրդը, որը տասնամյակներ առաջ քարուքանդ արեց իր ազգային արժեքները, սրբությունները, հավատը, կործանելով հայի հոգում իր էության տաճարն այնպես, ցավոք, որ հայ մարդը ոչնչացրեց իր իսկ պապերի ձեռքերով ստեծված ազգային արժեքները։ Միայն Գոշավանքում 5000 ձեռադիր այրելով, չասելու համար քանի տաճարներ և սրբավայրեր։ Կարիքը չկա եկեղեցուն հիշել միայն նման օրհասական պահերին։ Կանգնած մնացեք ձեր իսկ եկեղեցու կողքին ազգովի, որ նա ուժ ունենա ձեզանով՝ խոսելու և գործելու, այլապես նրան էլ կխեղդեն այնպես, ինչպես խեղամահ արեցին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին...նայեք պաշտոնապես ընդունված աղանդավորական տարաբնույթ շարժումների ճիրաններին, որոնք ամեն վարկյան խոսքի ազատության ,,ձեռքերով,, փորձում են խեղդամահ անել մեր Մայր Եկեղեցուն…Ես էլ ձեզ եմ կոչ անում. ՕԳՆԵՔ, ՓՐԿԵՔ ՁԵՐ ԻՍԿ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑԻՆ՝ Հ Ա Վ Ա Տ Ք Ը…
Եվ բացի այդ, եթե կարդալու լինեք գրածներս կտեսնեք, որ ամեն անգամ եմ այդ հարցերին անդրադառնում, ո՞վ է լսողը։ Մեծերից մեկն ասել է. ,,Աթոռ ունեցողի ականջները ներքևի ձայնի համար միշտ փակ են... իսկ Աստված չունեցողի համար, միակ Աստվածը ուժն է և դրամը։ Ուրեմն ով ունի դրամ նա իրեն կարծում է ուժեղ և աստված,,։ 
Մտածեք, որպեսի ավելի հստակ լինի ասվածը...
Իսկ ազատամարտիկները, որոնք 20 տարվա ուշացումով են արթնանում, թող մտածեն ինչն էր պատճառը, որ իրենց կողքին հայտնված պարզ, համեստ կարողություններով որոշ մարտական ընկերներ, իրենց զինակիցների դիակների վրայով անցնելով, հանկարծ դարձան օլիգարխներ…
Հերոս, հունարենում նշանակում է կիսաստված, այսինքն, անձ, որն կատարյալ է այնպես, որ համարժեք է աստծուն։ Ցավոք որոշ հերոսներ այս գաղափարից վերցրեցին միայն աստված լինելու գաղափարը, իսկ մեծահոգություն, ազնվություն, բարոյականություն, առաքինություն, ազգասիրություն, նվիրվածություն հասկացողությունները, թողեցին ներքևում կանգնածներին… 
ՈՒԺ ՏՎԵՔ ՁԵՐ ԻՍԿ ԵԿԵՂԵՑՈՒՆ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ՈՒԺ ՊԱՀԱՆՋԵՔ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել