Ողնաշարի ճողվածքը կարող է առաջանալ օստեոխոնդրոզի կամ վնասվածքի` գերլարվածության, ընկնելու հետևանքով։ Ճողվածքի դեպքում կռճիկի միջողնային շերտը դուրս է ցցվում։
Ճողվածքը կարող է առաջանալ գիտաշխատողների կամ համակարգիչների հետ աշխատող օպերատորների մոտ կորացած մեջքով նստելու դեպքում։
Ռիսկային խմբի մեջ են գտնվում նաև սպորտսմենները։ Նախնական շրջանում ճողվածքը կարող է չարտահայտվել մաշկի վրա և ախտորոշվել որպես ռադիկուլիտ կամ նևրալգիա։
Հիվանդության ախտանիշերը հինգն են՝
- Արտահայտված ցավ ողնաշարի որևիցե հատվածում, որը կարող է երբեմն տարածվել թիակի կամ նստատեղի շրջանում,
- Ցավի ուժեղացում հազի կամ փռշտոցի դեպքում,
- Մեջքի որևէ մասի անզգայացում,
- Ոտքերի մկանների անբացատրելի, պարբերաբար կրկնվող թուլություն,
- Ցավի զգացում մեջքը պտտելու կամ կռանալու ժամանակ։
Նախնական փուլերում հիվանդության զարգացումը հնարավոր է կանխել թերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ (հատկապես` ասեղնաբուժության) միջամտության շնորհիվ։
Խորհուրդներ
Ճողվածքի պատճառած ցավերը նվազեցնելու համար օգտագործեք ոչ թե ցավազրկող, այլ հակաբորբոքային դեղորայք, ինչը պետք է համաձայնեցնել բուժող բժշկի հետ։
Ծանրությունը հավասարաչափ բաշխեք և փոխադրեք երկու ձեռքով։ Քնեք կոշտ անկողնում։ Օգտակար է լողը և քայլելը։
Ժողովրդական դեղատոմսեր
Խնկեղեգը
Խնկի բուրմունքով բուժարարն ունի արտահայտված հակաբորբոքային հատկություն։
Մանրացրեք բույսի չորացրած արմատը, 50 գ հումքը լցրեք 3 լ սառը ջրի մեջ, դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի, քամեք։ Ավելացրեք լոգանքի ջրին (36-37C)։ Ընդունեք լոգանք 20-30 րոպե տևողությամբ։ Կատարեք ընդամենը 10 լոգանք օրը մեջ։ Կարելի է կրկնել 10 օր անց։
Զգուշացում։ Բուժումը հակացուցված է հիվանդության սրացման շրջանում։ Մանրացրեք, խառնեք դափնու տերև, գիհի սովորականի ասեղիկ, ճյուղ կամ պտուղ գիհի, և կարագ քսուքը զգուշորեն ներմերսեք հիվանդ մասին, ճողվածքի շրջակայքում` 30 սմ տրամագծով։
Հապալասի 1 թ/գ մանրացրած չոր տերևը 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք մինչև վիճակի թեթևանալը` 7-10 օր։
Հոդերի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր
Ռևմատիզմ։ Խաղողի 30 հատ թարմ տերևները տեղավորեք 3 լ տարողությամբ ապակյա տարայի մեջ, ավելացրեք 2 լ եռջուր։ 3 օր թրմեք, քամեք։ Խմեք 4-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Թեղու (նույնն է` ծփի) չոր կեղևը մանրացրեք։ 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Օգտակար է քրոնիկ ռևմատիզմի և մրսածության հետևանքով առաջացած հոդացավերի դեպքում։ Կռատուկի թարմ արմատը մանրացրեք, 1 ճ/գ հումքը 3 ժամ թրմեք տաք ջրի մեջ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Լորենու թարմ ծաղկաբույլը (2 թ/գ) լցրեք տաք ջրի մեջ, դրեք կրակի վրա, եփեք մինչև եռալը։ 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք տաք տեղում, քամեք։ Խմեք 4-ական ճ/գ` օրը 2-3 անգամ։ Մանրացրեք կանաչ լոբու պատիճը, 1 ճ/գ հումքը լցրեք 800 մլ սառը ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 3 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։
Հոդատապ, ռևմատիզմ։ Կտավատի 1 ճ/գ սերմը լցրեք 300 մլ տաք ջրի մեջ, 15 րոպե եփեք, 20 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ, խմելուց առաջ թափահարեք տարան։ Մանրացրեք հաղարջենու թարմ տերևը, 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ, քամեք։
Խմեք 4-ական ճ/գ, օրը 4-5 անգամ, ուտելուց առաջ։ Արթրիտ, հոդատապ. Մանրացրեք մանուշակ բուրավետի չոր խոտը, 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Նյութափոխանակությունը կարգավորող։ Հապալասի սև 2 ճ/գ թարմ կամ չոր պտուղը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 6 անգամ, շաքարի կամ մեղրի հետ։
Արոմաթերապիա։ 200 մլ տաք ջրի մեջ լցրեք 2-ական կաթիլ նարդոսի և գիհու եթերային յուղեր։ Ջրի մակերեսի վրա դրեք փափուկ մանվածքի կտոր, պահեք, մինչև յուղի բարակ թաղանթը ներծծվի, դրեք թրջոց հիվանդ հոդի վրա, ծածկեք թավոտ սրբիչով, դրեք ջեռակ և պահեք 30 րոպե։