Դիետոլոգները ծնեբեկը համարում են ամենաօգտակար սննդամթերքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծնեբեկն օժտված է հակաբորբոքային հատկություններով, պարունակում է С, Е վիտամիններ, բետա կարոտին, ցինկ, սելեն, հակաօքսիդանտներ:
Այն նաեւ պարունակում է ամինաթթուներ, որոնք օրգանիզմից դուրս են հանում ավելորդ հեղուկն ու աղը: Այդ իսկ պատճառով ծնեբեկը հատկապես օգտակար է բարձր ճնշում եւ սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց համար:
Բացի այդ, այն ամրացնում է ոսկորները: Դիետոլոգները խորհուրդ են տալիս ծնեբեկ օգտագործել շաբաթական առնվազն երկու անգամ:
Ծնեբեկում պարունակվող հակաօքսիդանտներն օրգանիզմից հանում են ազատ ռադիկալները, որոնք բջիջները վնասելու հակում ունեն՝ ավելացնելով քաղցեղի ռիսկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1799682576820520?notif_id=1541961204089782¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել