Հավանաբար դուք գիտեք, որ տերևաթափի ժամանակ տերևները փոխում են իրենց գույնը, քանի որ կորցնում են իրենց քլորոֆիլի կանաչ մոլեկուլները։ Բայց սա չի բացատրում, թե տերևներն ինչու են փոխում իրենց գույները։

Ծառերը տերևաթափ են լինում, որպեսզի ազատվեն նրանց ձմռանը նախապատրաստելու հոգսից։ Բայց տերևները ծառերի համար շատ թանկարժեք կորուստներ կլինեին, եթե ծառերը կորցնեին իրենց ամբողջ սննդարար նյութերը, որը մեծ դժվարությամբ ստացել էին հողից։ Սկզբում ծառերը մշակում են տերևները և նրանցից ետ են վերցնում ֆոտոսինթեզի բջիջները, որպեսզի իրենց վերադարձնեն ծախսված ածխաթթուն և ֆոսֆորը և այն պահպանում են ճյուղերի մեջ։ Դա շատ դժվար է անել, քանի որ քլորոֆիլի մոլեկուլները շարունակում են կլանել արևի ճառագայթները։ Սակայն ֆոտոսինթեզ այլևս տեղի չի ունենում և նրանք ողջ էներգիան տրամադրում են այդ պահին չօգտագործվող թթվածնի մոլեկուլներին։ Այս մոլեկուլները քաոս են առաջացնում, վնասում են օգտակար նյութերը ծառին հասցնող բոլոր օրգանները։ Որպեսզի մինիմալիզացվի այս կործանարար գործողությունը տերևները իրենց քլորոֆիլները  բաժանում են ավելի քիչ վտանգավոր մասնիկների, որոնք հիմնականում թափանցիկ են լինում կամ էլ դեղին։

Մուգ կանաչ գույնի մոլեկուլների անհետանալուց հետո տերևում առկա դեղին և նարնջագույն պիգմենտները գունափոխում են տերևին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել