Հետազոտողների կարծիքով՝ մարդու համար ամենավտանգավոր դիրքը փորի վրա քնելն է: Պատճառներից մեկն այն է, որ այդ դիրքով քնելը կարող է ցավեցնել մեջքը: Բացի այդ, այդպիսի դիրքով քնող մարդն ունենում է խնդիրներ պարանոցի և հոդերի հետ:
Գիտնականները նկատել են, որ փորի վրա քնելը դժվարացնում է շնչառությունը, քանի որ այդ դեպքում մարդը գլուխը կողքի է շրջում:
Այդ դիրքով քնելը հավելյալ վտանգ է ներկայացնում հղի կանանց համար. այն վտանգավոր է պտղի համար հղիության վաղ շրջանում:
Մասնագետները կարծում են, որ քնելու ամենաօգտակար դիրքը կողքի քնելն է, հատկապես ձախ կողքի: Այդ դիրքում ներքին օրգաններն ավելի ճիշտ են գործում, և բժիշկները խորհուրդ են տալիս քնել ձախ կողքի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել