Iravunk.com-ը գրում է.

Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ, այսօր արդեն«Արժանապատիվ Հայաստան» նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչ, բժիշկ-նյարդավիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել: Նա հիշեցրել է, որ դեռեւս անցած տարի ՀՀ քաղաքացիների գլխին փաթաթեցին «Գարդասիլ»պատվաստանյութը: Իսկ թե ինչ եղավ հետո, Մ. Խաչատրյանը մանրամասներ էներկայացնում:

«Ինքս դեմ եմ արտահայտվել «Գարդասիլին» եւ բացատրել,թե ինչու են փորձարկում անում մեր երեխաների վրա: Փառք Աստծո, մեր ծնողներից շատերը ականջալուր եղան եւ, իվերջո, իրենց երեխաներին չտարան եւ չենթարկեցին այդփորձարկմանը: Հիշեցնեմ, որ անցած տարի ՀՀառողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանըկառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որՀայաստանը ձեռք է բերում «Գարդասիլ-4»պատվաստանյութը` յուրաքանչյուրը 4,5 դոլարարժողությամբ: Ամբողջությամբ հետազոտել եմ բազան,որպեսզի հասկանամ, թե իրականում ինչ է կատարվում: Եվ պարզեցի, որ «Գարդասիլ 4»-ի գիննիրականում 100 դոլար է: Երբ հաշվարկ ես անում, ստացվում է, որ 4,5 դոլար արժողությամբ 32,5հազար պատվաստանյութը կազմում է շուրջ 150 հազար դոլար գումար: Եվ դեռ այն ժամանակհարցում արեցի` Լեւոն Ալթունյանին, թե այդ ինչպես է ստացվում, որ 100 դոլարանոցպատվաստանյութը ձեռք եք բերում 4,5 դոլարով: Ինձ պատասխան եկավ, թե, գիտեք, մենք դաչենք գնել, այլ այն նվեր ենք ստացել ԳԱՎ-ի հիմնադրամից: Փաստացի Լեւոն Ալթունյանըկառավարության նիստի ժամանակ մի բան էր ասել, իր պաշտոնական պատասխանում` այլբան… », - նշում է Մ. Խաչատրյանը:

Պարզվում է՝ երբ փոխվել է կառավարությունը, Մ. Խաչատրյանը ՀՀ առողջապահության նոր նախարարԱրսեն Թորոսյանին եւս հարցում է ուղարկել , թե այդ 150հազար դոլարն ի՞նչ եղավ. «Ի վերջո, եթե մարդը կառավարության նիստի ժամանակ պետությանվարչապետին ասել է, որ 4,5 դոլար արժողությամբ մենք դեղենք ձեռք բերել, նա չէր կարող խաբել կամ եթե խաբել է, ուրեմն՝ շատ ամոթ է, եւ այս մասին նույնպես պետք էբարձրաձայնվի: Չգիտեմ՝ Արսեն Թորոսյանը սրանից տեղյակ է, թե՝ ոչ, քանի որ նա չէր ստորագրել նամակը, բայց ինձ այս կառավարությունից էլ պատասխան եկավ, որ անցյալ տարի, իրոք, ԳԱՎ-ի հիմնադրամինվիրատվությունն է եղել, չի գնվել պատվաստանյութը: Իսկ գնում կատարվելու է 2019 թվականինեւ այդ գնով մենք գնելու ենք «Գարդասիլ 4» պատվաստանյութի հերթական մասնաբաժինը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել