Tert.am-ը գրում է.

17:41 

Այս պահին ՔՊ-ին անդամագրվածները հանդիպում են Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ: Վերջինս նշել է, որ ցուցակի հետ կապված վերջնական որոշում դեռևս չկա:

16:01

«Քաղաքացիական պայմանագրի» Ապարանի գրասենյակի դիմաց ակցիա են իրականացնում հեղափոխությունից հետո ՔՊ-ին անդամագրվածները, մի շարք ազատամարտիկներ և պարզապես քաղաքացիներ: Նրանք պահանջում են, որ ՔՊ-ը ռեյտինգային ցուցակը չկազմի, իրենց ձևակերպմամբ, առանց ակտիվի հետ քննարկման:

Tert.am-ի հետ զրույցում ՔՊ-ին անդամագրված Արման Շահինյանը նշեց, որ տարածքային գրասենյակն առաջարկել է ցուցակում ընդգրկվելու համար մի շարք անձանց անուններ, սակայն այդ անուններն առանց բացառության մերժվել են:

«Առաջարկել ենք Հովհաննես Հովհաննիսյանի, Վարդան Ղազարյանի, Գոռ Պետրոսյանի և ճանաչված ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի անունները: Թեև հիմա պատրաստի ցուցակ չկա, բայց շրջանառվում է, որ ցուցակում լինելու է մարզպետը, իր երկու տեղակալները, մեզ անհայտ այլ անձիք: Խնդիրն այն է, որ Ապարանի ակտիվից ոչ մեկի հետ հաշվի չեն նստել, մենք բոլորս վրդովված ենք»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել