ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը նոյեմբերի 11-ին, ժամը 04:20-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:43-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասնակի և առջևի անվադողերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել