Պետությունը սոցիալական տարբեր խմբերի միավորում է, որոնք ունեն պահանջներ և խնդիրներ (հացի, ճանապարհի և այլն)։
Իշխանությունը պետք է ծանոթ լինինի պետության խնդիրներին և ոչ թե մատ թափ տա, այլ գործի, որ քաղաքացին էլ իր հերթին աշխատի։
Առավոտից իրիկուն խոսում ենք հայոց հողում կատարված աննախադեպ հեղափոխության մասին, բայց այդպես էլ չեն ասում, թե ինչու եղավ այդ իշխանափոխությունը։
Մեր մոտ քաղաքական պրոցես տեղի չի ունեցել, բողոքը զուտ սոցիալ-տնտեսական էր, որը վերաճեց իշխանափոխության, թե՞ կարծո՞ւմ եք այդ 500-600 հազար հոգին Սերժի ժամանակ աշխատում էին ու Նիկոլի ինադու հիմա դադարել են աշխատել։
Նախկինում էլ էին մարդիկ, կով մորթում, որ նպաստ ստանան՝ հիմա էլ։ Իշխանություն կրողը պետք է այս ամենը հաշվի առնի։
Առհասարակ, երբ հրապարակից թռիչքաձև աճ եք խոստանում, քաղաքացին իր ակնկալիքներն է ունենում և մտածում է, որ ինքն էլ պետք է բենթլի քշի, եթե 6 ամսից չէ գոնե մեկ ու կես տարուց, բայց այդ ընթացքում կովերը շարունակում են ու շարունակելու են մորթվել։ Դե, որովհետև նույն այդ հրապարակից խոսք եք տվել նպաստի ու թոշակի բարձրացում։
Հրապարակում, որ ասում եք տնտեսությունն աճում է, հետո պարզվում է, որ դա ընդամենը ղումարբազության հետևանք է, ոչ ոք չի հարցնում, բա ձեզ չէին ասե՞լ ինչն է աճի խթանը, եթե չէին ասել, երկունտարբերակ կա. կա՛մ թիմում այդ ամենից հասկացող չկա, կա՛մ թիմում թիկունքից հարվածողներ կան։ Երկու դեպքում էլ տուժում է պետությունը։
Անվերջ կարելի է խոսել, բայց հայտարարություններ անելուց առաջ, կարելի է հարցին ավելի պատասխանատու մոտենալ։ Մինչ իշխանափոխական հռետորաբանությունը, տեղավորվեց 100 օրվա ամփոփման հիմքում, իսկ հիմա այն փոխվում է, բայց փոխվում է, դեպի դուք պորտաբույծ եք սկզբունքայնությամբ։
Այդ նույն «պորտաբույծները» ձեզ բերել են իշխանության՝ իրենց փակած ճանապարհներով, շերեփներով, ու սիգնալներով։
Հ.Գ. Խոսք եք տվել, լուծեք