Երբ պետքա մենք հասկանանք, որ ՀՀ ազգային անվտանգության նշանակություն ունեցող խնդիրները չի կարելի դարձնել ներքին քաղաքականության մեջ իշխանությանը քննադատելու առարկա???

Այնպիսի տպավորություն է, կարծես իրենց «ընդդիմադիր» հռչակած քաղաքական ուժերը սպասում էին, երբ պետք է իշխանությունը սխալվի, որ բոլորով միասին հարձակվեին Վարչապետի վրա։

Իրական պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչներն այսպիսի բարդ իրավիճակում պետք է մի կողմ դնեն ներքին քաղաքական տարրաձայնությունները, համախմբվեն գործող իշխանության շուրջ և օգնեն հարթեն իրավիճակն ու լուծեն առաջացած խնդիրը։

Դրանից հետո կարելի է օրը 10 անգամ քննադատել և մեղադրել իշխանություններին թույլ տված սխալների համար։

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել