Սիդնեյում Մաքուորիի համալսարանի մասնագետերն ապացուցել են, որ նախաճաշին յուղային մթերքներ օգտագործել չի կարելի: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նախաճաշին այդպիսի մթերքների գործածումը վատ է ազդում գլյուկոզայի նյութափոխանակության վրա և խախտում ախորժակի մեեխանիզմը՝ շատ ուտելուն ու ավելորդ քաշին նպաստելով, գրում է Daily Mail-ը:

Դա է ապացուցել 102 մարդու մասնակցությամբ գիտափորձը:

Արդյունքում պարզվել է, որ նրանք, որոնք նախաճաշին յուղային մթերքներ են օգտագործել, հագեցվածության զգացում չեն ունեցել և օրվա ընթացքում տառապել են ախորժակի սրացումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել