Արևմուտքում սնված երիտասարդնե՛ր (Ռ. Պատկանյանի «Մայրաքաղաքում կրթած հայ երիտասարդ» բանաստեղծությունը հիշեցի), ուրախալի է, որ դրսում եղել եք, աշխարհ եք տեսել, կրթություն ստացել: Բայց մի տեսակ հավատս չի գալիս, որ դուք հայերեն ծրագիր, մակարդակ, գնահատում ու նման բառեր չգիտեք: Եթե չգիտեք, ուրեմն՝ ձեր կրթությունը լիարժեք չէ, չկասկածեք: Եվ առհասարակ, հպարտանալիք չէ տեղի-անտեղի օտար բառեր ասելը. դա բոլորովին էլ կրթվածության կամ զարգացած լինելու ցուցիչ չէ:
Ռուսերենին վերևից եք նայում, ձեր գործն է: Նույն կերպ անգլերենին վերևից նայեք. չէ՞ որ երկուսն էլ օտար լեզու են մեզ համար: Թե՞ անգլերենն արդեն մի քիչ օտար չէ:
Մեր հայկական նյարդերն ամուր են, բայց, այնուամենայնիվ, նյարդեր են, մի՛ մոռացեք:
Հայերենն էլ զորավոր լեզու է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.gyurjinyan/posts/1979264505495363
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել