Հնդկաստանի Պատրադա գյուղի 7-ամյա բնակիչ Դեվիշ Ադիվասին ընկերացել է 3 կոբրաների հետ։ Այս կոբրաներին նա բերել է ջունգլիներից։ Տղան ուտում, քնում և լողանում է օձերի հետ, իսկ երբ որ ազատ ժամանակ է ունենում, նաև մերսում է նրանց։ Նրա ծնողներին անհանգստացնում է այս ընկերությունը։ Նրանք մի քանի անգամ փորձել են բացատրել այս ընկերության վտանգավորության աստիճանը, սակայն երեխան չի լսում նրանց։ Նրանք համակերպվել են և ասում են, որ դեմ չեն այս ընկերությանը, միայն թե այն չխանգարի դասերին։
Հայրն ու մայրը կարծում են, որ երեխան ջունգլիներում մոտավորապես 15 օձի հետ այսպիսի ընկերություն է անում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել