Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, ծեծի ու յուրացման կամ վատնման 5-ական, սպանության սպառնալիքի 3, հարկերից խուսափելու, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու, կեղծ ապրանքանիշ օգտագործելու, սպառնալիքի, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու ապօրինի ձեռնարկատիրության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 4-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, սպանության փորձի, մարմնական վնասվածք հասցնելու և պետական հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: