Փենսիլվանիայի համալսարանի մասնագետների խումբը հետազոտություն է իրականացրել, որին մասնակցել է 143 ուսանող։ Նրանք պարզել են, որ սոցիալական ցանցերում երկար ժամանակ գտնվելը դեպրեսիայի և միայնության զգացման պատճառ կարող է դառնալ։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ նրանք հետազոտության մասնակիցներին գցել են անիրական պայմանների մեջ և ստիպել են նրանց հրաժարվել սոցիալական ցանցերից։

Հետազոտության սկզբում հոգեբանները հարցում են իրականացրել և պարզել են մասնակիցների հոգեկան վիճակը։ Նրանք նաև չափել են Facebook, Instagram և Snapchat սոցիալական ցանցերում նրանց հաճախելիության աստիճանը։ Այնուհետև նրանք պատահականության սկզբունքով խմբերի են բաժանել բոլոր մասնակիցներին։ Առաջին խմբում ուսանողները չեն փոխել իրենց կենսակերպը և շարունակել են հաճախել սոցիալական ցանցեր, իսկ երկրորդ խմբի անդամներից յուրաքանչյուրին թույլատրվել է համացանց մտնել օրական 10 րոպե։ Այսպիսի պայմաններում նրանք մնացել են 3 շաբաթ։ Հետազոտության վերջում մասնագետները պարզել են, որ առաջին խմբի անդամներն անընդհատ սոցիալական ցանցերում գտնվելու պատճառով սթրեսի մեջ են ընկնում և իրենց միայնակ են զգում։

Հետազոտության ղեկավարը նշում է, որ ցավալի է այն հանգամանքը, որ սոցիալական ցանցերի բացակայությունը վատ ազդեցություն է թողնում մարդկանց վրա։ Սրա պատճառը բացատրվում է նրանով, որ ենթագիտակցությունը համեմատություն է իրականացնում։ Այսինքն՝ մարդիկ Instagram-ում լուսանկար են տեսնում, և նրանց թվում է, որ բոլորն իրենից լավ են ապրում։

Այնուամենայնիվ, հեղինակները նշում են, որ այս արդյունքները ոչ բոլոր տարիքային խմբերի և սոցիալական ցանցերի վրա են տարածվում։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել