Ինքնաթիռները վթարին պատրաստելու երկար գոծընթացներից մեկն էլ այն է, որ պետք է բացվեն բոլոր պատուհանների վարագույրները։ Անձնակազմն ունի ընդամենը 90 վայրկյան վթարի դեպքում ուղևորներին տարհանելու համար։ Կախված ինքնաթիռի չափսերից և ուղևորների քանակից՝ ժամանակը կարող է որոշակի փոփոխության ենթարկվել, այս պատճառով էլ 90 վայրկյանի մեջ տեղավորվելու համար անձնակազմը նախօրոք է ինքնաթիռը նախապատրաստում։ Բացի այդ՝ հատուկ նաշանակություն ունեն վթարային մուտքի մոտ գտնվող նստատեղերը․ այստեղ կարող են նստել միայն մեծահասակները։ Նրանց խորհուրդ է տրվում ծանոթանալ անվտանգության կանոններին, որպեսզի պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում օգնել անձնակազմին։

Ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ժամանակ պատուհանների բոլոր վարագույրները բարձրացվում են։ Ինչպես հայտնի է, վթարների մեծ մասը տեղի են ունենում թռիչքների և վայրէջքների ժամանակ, այդ իսկ պատճառով էլ ուղևորներին խնդրում են բարձրացնել պատուհանները, նստարանները բերել ուղղահայաց դիրքի, կապել ամրագոտիները և այլն, որպեսզի որևէ բան այն չլինելու դեպքում անձնակազմը կարողանա արագորեն արձագանքել։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել