Չինաստանում համաշխարհային համացանցային կոնֆերանսի ժամանակ ներկայացրել են առաջին ռոբոտ-հեռուստալրագրողին։ Այն իրական աշխատակցի կրկնօրինակով են պատրաստել։ Արհեստական ինտելեկտով ռոբոտը տեքստերը կարդում է այնպես, ինչպես իսկականը, բայց, ի տարբերություն մարդու, նա չի հոգնում և չի տրտնջում։
Ակնկալվում է, որ չինարեն և անգլերեն խոսող այս ռոբոտները կնվազեցնեն հեռուստահաղորդումների ծախսերը։ Նորությունները դեռևս կվարեն իրական հաղորդավարները, իսկ ռոբոտներին կօգտագործեն արտակարգ իրավիճակների ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել