Մեքսիկայի Թլասկալե քաղաքում տոնավաճառի ժամանակ 18-ամյա Անդրեասը որոշում է ընկերոջ հետ ատրակցիոն նստել։ Տղաներն ընտրում են 40 մետր բարձրություն ունեցող կարուսելը, որը 360 աստիճան պտտվող աթոռներից էր կազմված։ Բայց Անդրեասը չի կարողանում վայելել կարուսելը։ Նա պտտվելու ժամանակ աթոռից դուրս է թռչում և ընկնում։ Բարեբախտաբար, նա վարէջք է կատարում փափուկ մակերեսի, այլ ոչ թե ասֆալտի վրա։ Տոնավաճառի շփոթահար այցելուները միանգամից շրջապատում են տղային և սկսում նկարահանել։

Դեպքի վայր ժամանած փրկարարները տուժածին միանգամից տեղափոխում են հիվանդանոց։ Անդրեասին հիվանդանուցում տեսության է գալիս նաև տոնավաճառի կազմակերպիչը։ Բժիշկները նշում են, որ տղայի առողջությանը ոչինչ չի սպառնում։ Տղայի բուժման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել տոնավաճառը կազմակերպած կազմակերպությունը։ Դեպքից հետո ատրակցիոնը փակվել է, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել