Ֆրանսիացի գիտնականները պնդում են, որ հայտնի գրող Վլադիրմիր Նաբոկովը, որը ավելի հայտնի է 1955թ. հրատարակված իր պրովոկացիոն «Լոլիտա» վեպով, փսորիազի պատճառով ինքնասպանության եզրին էր: Տասնյակ տարիներ նա տառապել է այդ հիվանդությամբ և իր ծանր հոգեկան ապրումներով կիսվել կնոջը՝ Վերային գրած նամակներում:

Hоpitaux de Paris-ի հետազոտողները ուսումնասիրել են Նաբոկովի նամակները և եզրահանգել, որ փսորիազի ծանր ընթացքը՝ մաշկի ուժեղ քորը, անքնությունը, բացասաբար է անդրադարձել նրա հոգեկան աողջության վրա՝ առաջացնելով ինքնասպանության հակվածություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել