Չինական Chuying Agro-Pastoral Group խոզաբուծական ֆերման խոստացել է թուղթ տրամադրող ընկերություններին կտրոնային վճարումները կատարել ապխտած մսով։ Որոշ ընկերություններ համաձայնել են՝ տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Ֆիրման գրանցված է Շենչժեն քաղաքում։ Շաբաթվա սկզբին ֆիրման հայտարարել է 72,1 մլն դոլար պարտքի գոյացման մասին, ինչը պայմանավորված է Չինաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածմամբ։

Նոյեմբերի սկզբին Չինաստանի Պետվարչության փոխվարչապետ Հու Չունհուան կոչ է արել իշխանություններին ամրապնդել Չինաստանում խոզի ժանտախտի տարածման դեմ պայքարը և ապահովել խոզի մսի կայուն մատակարարում։ Ըստ նրա՝ երկրում պետք է վերացվեն անօրինական խոզի ֆերմաները և սպանդանոցները, որպեսզի կանխեն ժանտախտի նոր բռնկումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել