Որպես ՀՀ քաղաքացի՝ ես միշտ նախընտրում եմ հայկական պրոդուկտ, հագնում եմ հիմնականում Sali ֆիրմայի կամ եղբորս ցեխում արտադրված կոշիկները, մարզակոշիկներս մանկությունիցս առ այսօր Եղվարդի արտադրանք եմ հագնում, տեղական արտադրության այլ հագ ու կապ, սնունդ, բայց «Արմֆոն» հաստատ չեմ գնի, քանի որ գին-որակ հարաբերակցությունը սարսափելի բարձր է, չեմ գնում «Մեղրիի արքայանարինջ» մակնշումով 1500-ից բարձր գնով королёк, երբ շուկայում լցված է 300 դրամով, չեմ գնի տեղական սերկևիլ 1999 դրամով , որը չհիմնավորված ավելի թանկ է, քան Չիլիից հազարավոր կիլոմետրեր անցած ու ավելի որակյալ սերկևիլը։ Նույն կերպ չեմ հասկանում 1350 դրամով վաճառվող չոր լոբին, չեմ հասկանում հայկական հագուստի աստղաբաշխական գները։ Օրինակ՝ մի անգամ շարֆ էի ուզում պատվիրել, 33 000 դրամ գումար պահանջեցին, որի նույնից բրենդային ֆիրման 12 000-ով առաջարկեց։ Չեմ կարող գնել 35 000 դրամով տեղական օղի, երբ ամենահայտնի բրենդների «Gray goose» ու «Белуга» օղիներն արժեն ընդամենը 12000-17 000 դրամ։ Չեմ կարող համակերպվել «Պարույր Սևակ» կոնյակի 560 000 գնի հետ, երբ ֆրանսիական Remi Martin-ի «Louis 13»-ն է այդ գնին, իսկ հանրահայտ Hennessy paradise-ը՝ կրկնակի էժան։ Մեր երկրում էս չարչիությունը պիտի վերանա, կոնկրետ պիտի բոյկոտվի ցանկացած չհիմնավորված գնով տեղական ապրանք, ոչ մի ձևով չպիտի սատարել իրենց․ այդպես է միայն ուժեղանալու տնտեսությունը, այլ ճանապարհ չունենք։ Հարց չկա, թանկ գին ասա, բայց ապահովիր գնին համապատասխան որակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: