Աշխարհի ամենագեղեցիկ մոդելներից մեկը՝ Էլզա Հոսկը, մասնակցել է Victoria՛s Secret բրենդի ամենամյա ցուցադրությանը՝ ներկայացնելով թանկարժեք Fantasy Bra կրծկալը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նմուշը զարդարված է եղել ավելի քան 2.100 Swarovski ադամանդներով, որոնք աճեցվել են արհեստական ճանապարհով՝ լաբորատոր պայմաններում:
Դրանք կրծկալին ամրացնելու համար ծախսվել է 930 ժամ:
Պարբերականը նկատում է, որ 30-ամյա Հոսկին առաջին անգամ է վստահվել կրել Fantasy Bra-ն, որի դիզայնն ու արժեքն ամեն տարի փոխվում են:
Շոուից հետո մոդելը խոստովանել է, որ դա իր համար մեծ պատիվ էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել