«Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո ՀՀ կառավարության կազմը կարող է միանգա­մայն այլ տեսք ունենալ: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քա­ղաքական որոշում է կայացվել, որ իրենց անդամ նախարարները պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլ­խավորած «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն: 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբ­յուրների պնդմամբ՝ հիմա իշխանության ներսում քննարկումներ են ընթանում, որ եթե նախարարներից ոմանք ռեյտինգային ընտրակարգով հավաքեն բավարար քվեներ ու ընտրվեն պատգամավոր, ապա կվերցնեն իրենց ման­դատը՝ պորտֆելը զիջելով այլ թիմակիցների, մանավանդ, երբ նախարարներից ոչ բոլորն են այս ընթացքում փայլել իրենց պրոֆեսիոնալիզմով: 

Ու եթե ակնհայտ են խորհրդարանական առաջիկա ընտրությունների արդյունքները՝ մեծամասնություն կկազմի «Իմ քայլը» դաշինքը, և Նիկոլ Փաշինյանը կրկին կընտրվի վարչապետ, ապա դեռ պարզ չէ ապագա կառավարության կազմը, թե ովքեր են լինելու նախարարները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել