Ժամանակակից կյանքի ռիթմն այնքան արագ է, որ չես հասցնում թուլանալ և միշտ ինչ-որ տեղ ես շտապում կամ անընդհատ մտածում կուտակված խնդիրների մասին, բայց տանը նույնպես կուտակված խնդիրներ կան, որոնք ձեզ են սպասում։ Այս ամենի մեջ ինչպե՞ս ժամանակ գտնել ինքդ քեզ համար։ Հոգևոր հանգստության, ամուր ֆիզիկական առողջության և հարմարավետության համար այս հարցի պատասխան գտնելն ուղղակի անհրաժեշտ է։ Եթե հարցի պատասխանը չգտնենք, ապա դուք կդառնաք բժիշկների մշտական զրուցակիցը։ Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք կօգնեն խուսափել տհաճ հետևանքներից։

Սպորտ

Ակտիվ հանգիստն օգնում է ձեր օրգանիզմին ազատվել ադրենալինի ավելորդ քանակից, որն արտադրվում է լարված պայմաններում։ Մարզասրահ այցելությունները կօգնեն ձեզ լիցքաթափվել։ Մարզումներն ավելացնում են նաև «երջանկության հորմոնը»՝ էնդորֆինը։ Եթե չեք ցանկանում այցելել մարզասրահ, ապա կարող եք հեծանիվ վարել կամ ուղղակի վազել։

Սիրելի գործ

Ցանկացած մարդու ուղղակի անհրաժեշտ է անձնական տարածքի առկայությունը։ Եթե ցանկանում եք պահպանել ձեր հոգեկան առողջությունը, ապա օրական մեկ ժամ պետք է տրամադրեք ձեր սիրելի գործին։ Դա կարող է լինել հին հետաքրքրություն, որի համար ժամանակ չեք ունեցել կամ ուղղակի դասական երաժշտություն լսեք։ Օգտակար է նաև տնային կենդանիների հետ խաղալը։

Նոր հետաքրքիր միջոցներ

Ամեն օր մարդիկ անհանգստության դեմն առնելու նոր միջոցներ են ստեղծում։ Օրինակ՝ ներկայումս մեծ տարածում է գտնում հակասթրես-գունավորումները։ Կենտրոնանալով գունավորման վրա՝ մարդն ասես մոռանում է իր խնդիրների մասին։ Այս գործողությունը կարելի է համադրել հանգստացնող երաժշտության հետ։

Հետաքրքիր է նաև նոր ASMR միջոցը։ Մարդը կարող է ընտրել որևէ տեսանյութ կամ ձայնագրություն, որպեսզի հանգստանա աշխատանքային ծանր օրվանից հետո կամ ուղղակի քնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել