Արտակարգ իրավիճակների նախարարաությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը՝ Ռ. Ս., 1954 թ.) և «Mercedes ML320» մակնիշերի (վարորդը՝ Վ. Ա., 1983 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ռ. Ս.-ն հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, իսկ ուղևոր Մ. Ս.-ն ( 2016 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածներ Ռ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Ս.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել