Արդի ժամանակահատվածում գործարարության սոցիալական պատասխանատվությունը դարձել է չափազանց կարևոր խնդիր: Հարց է առաջանում, թե ինչ են ներկայացնում սոցիալական ներդրումները. պարտավորության, զեղչերի դրույքաչա՞փ, թե՞ գործարարության տարր:
Յուրաքանչյուր գործարար ըստ էության պատասխանատվություն է կրում այն հասարակության առջև, որտեղ ծավալում է իր գործունեությունը: Վերջին 10 տարիներին գործարարները հասել են զարգացման այնպիսի աստիճանին, ինչը նրանց հնարավորություն է տալիս մտածել ոչ միայն սեփական, այլ նաև հասարակության համընդհանուր շահերի մասին: Միևնույն ժամանակ ցանկալի է, որ գործարարները բարեգործությամբ և հովանավորչությամբ զբաղվեն կամովին ու սեփական նախաձեռնությամբ և ոչ թե սահմանված հարկային զեղչերից ելնելով: Ժամանակակից հասարակությունում կարևոր սոցիալական նպատակներ են հանդիսանում նաև մարդու հոգևոր պահանջները և շրջական միջավայրի պայմանները: Եկել է այն գիտակցության պահը, որ հասարակության տնտեսական մոդելը, որը հիմնավորված է մատերիալիզմի և ուտիլիտարիզմի վրա, ձգտում է ինքնակործանման: Այդ պատճառով այսօր արդիական խնդիր է մարդու հոգևոր և նյութական ձգտման փոխզիջումային լուծման տարբերակը, ինչպես անհատի, այնպես էլ որպես հասարակության կոլեկտիվի մի մասնիկի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել