168.am-ը գրում է

Spice Girls փոփ-խումբը հայտնել է իր վերամիավորման եւ համերգային գործունեությունը վերսկսելու մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է Twitter-ում խմբի պաշտոնական էջում։

«Մենք ուղեւորվում ենք շրջագայության: Մենք անասելի ուրախ ենք հայտնել Spice [Girls]-ի համաշխարհային շրջագայության մասին: Տոմսերը (խմբի համերգի) վաճառքում կլինեն այս շաբաթ օրը (նոյեմբերի 10-ին),- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ շրջագայության սկիզբը պլանավորված է 2019 թվականի հունիսի 1-ին: Խումբը հինգ համերգ կտա այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Լոնդոնը, Մանչեսթրը, Քովենթրին, Սանդեռլենդը, Բրիստոլը, ինչպես նաեւ մեկ համերգ՝ Շոտլանդիայի մայրաքաղաքում՝ Էդինբուրգում:

Կոլեկտիվին կմիանա արդյոք Վիկտորյա Բեքհեմը, դեռեւս հայտնի չէ: Փետրվարի 12-ին երգչուհին բրիտանական հայտնի խմբի երկրպագուներին նախազգուշացրել էր չափազանց մեծ սպասումներից՝ համաշխարհային համերգային շրջագայություն կատարելու փոփ-խմբի մտադրության մասին հաղորդումներից հետո: Նա հայտարարել էր, որ չի պատրաստվում համերգներ տալ եւ զբաղվում է նորաձեւությամբ: Spice Girls փոփ-խումբը 1994 թվականին ստեղծվել է Լոնդոնում: 18-ամյա կարիերայի ընթացքում խմբի սինգլները հիթ-շքերթները գլխավորել են 11 անգամ: Վաճառվել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել