Դեռ ամիսներ առաջ մի հետաքրքիր անձնավորության հետ էի զրուցում, որի ընթացքում նա ինձ վստահեցնում էր, որ մոտ ապագայում կրկին մեկնարկելու է ադրբեջանական «խաղաղության պլատֆորմը»: Սկզբնական շրջանում ես չհավատացի, որ հնարավոր է նման բան կրկնվի, սակայն հիմա զգում եմ, որ Ալիևը գծած սցենարը մեծ շանսեր ունի նոր թափ հավաքելու: Ճիշտ է դա, որևէ շոշափելի արդյունքի չի բերելու, քանի որ Ալիևը կրկին որոշակի կլորիկ գումար կծախսի, սակայն իր կատարած քարոզչությունը կրկին նեղ շրջապատի համար կլինի ու լավագույն դեպքում հերթական հայի կողմից կքցվի կամ հերթական իր հաշվին ապրող լրագրող կպահի Ադրբեջանում, սակայն նման «խաղաղության» մասին խոսվող թեմաները արդեն անտանելի են դառնում, երբ դիմացինդ մի ձեռքով պատերազմ է հրահրում, մյուս ձեռքով փորձում է վիզդ շոյել ու հայտնվում են մարդիկ, որ հավատում են այդ քարոզին:

Ես երբեք դեմ չեմ եղել տարբեր ազգի ներկայացուցիչների հետ շփվելուն, քանի որ միշտ կարծել եմ, թե մարդկանց հետ շփվելու արդյունքում կարող ես պատկերացում կազմել նրանց անձի և պետության մասին: Այո, ես էլ շփվել եմ թուրքերի և ադրբեջանցիների հետ տարբեր հարթակներում, բայց երբեք չեմ կարող համարել, որ ընկերություն եմ արել իրենց հետ: Ես շփվել եմ մարդկանց հետ, որպեսզի ճանաչեմ իրենց առանձին տեսակը, որպեսզի հասկանամ անհատ մարդու և բազմության մտածելակերպների տարբերությունները: Մի քանի անգամ նաև առիթ եմ ունեցել նրանց հետ հաց կիսելու, սակայն հրաժարվել եմ , ինչ-որ պատճառաբանություն եմ հորինել հրաժարվել եմ: Ինչքան էլ մենք ամեն մեկս առանձին շատ լավ մարդիկ լինենք, միևնույնն է երկուսիս սրտում կա մի խնդիր ու այդ խնդիրը երևի թույլ չի տալիս ընկալել դիմացինիդ որպես ընկեր:

Սա էլ պատճառը, որ տարատեսակ պլատֆորմները չեն կարող որևէ լուրջ բանի տանեն, քանի դեռ կա հողի խնդիրը, քանի դեռ կա պատերազմի ուրվականը, քանի դեռ պարտվող կողմը պահանջներ է ներկայացնում:

Հա, Ադրբեջան գնալուց հանկարծ պլատֆորմի չգնաք, քանի որ սնունդը ասում են լավ տալիս են, բայց տեղաշարժվելու պահով մի քիչ սահամանափակում են, անհարմարա մի փոքր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել