Հավանաբար դուք երբեք չեք լսել ճապոնական Էսանբե Հանակիտա Կոձիմա կղզու մասին, բայց այն հանկարծակիորեն նորությունների աստղ դարձավ այն բանից հետո, երբ անհետացավ։ Այս կղզին որոշ ժամանակ ոչ ոք չէր նկատում։

Անհետացման վարկածներից մեկը քամիներն ու թափառող սառցաբեկորներն են, որոնք անընդհատ հարվածել են կղզուն։ 1987 թվականի տվյալների համաձայն՝ այս կղզին ծովի մակարդակից 1,4 մետրով իջել էր։

Չնայած այս կղզու չափսերին՝ այն շատ կարևոր էր Ճապոնիայի համար։ Այս կղզով էր անցնում Ճապոնիայի արևմտյան սահմանը, որը Ռուսաստանի հետ վիճելի տարածք է համարվում։

Հիմա Ճապոնիայի տարածքը փոքրացել է մոտ կես կիլոմետրով։ Կղզին Սարուֆուցու ափից 500 մետր հեռավորության վրա էր գտնվում։ Կղզու կորուստը նկատել է գրող Հիրոշի Սիմիձուն, ով եկել էր Սարուֆուցուի ափ՝ թաքնված կղզիների մասին իր ուսումնասիրությունները կատարելու։

Ծովի ալիքները և քամին շարունակում են վտանգավոր լինել ճապոնական կղզիների համար։ Գիտնականները անհանգստանում են ցունամիների հավանականության մեծացման պատճառով։ Այս ցունամիները կարող են Ճապոնիան պաշտպանող այլ փոքր կղզիների անհետացման պատճառ դառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել