Շատերը իրենց աշխատանքային ընդմիջումների ժամանակ սենդվիչ են ուտում, բայց քչերը գիտեն, որ այն անվանվել է ստեղծողի՝ անգլիացի արիստոկրատ կոմս Սենդվիչի անունով։  Իսկ ահա ժամանակաից  Bluetooth համակարգի անունը կապված է Հերալդ Կապույտատամ արքայի անվան հետ։

Մենք կպատմենք ձեզ հայտնի մարդկանց մասին, ում անունները  տրվել են մեր առօրյաում օգտագործվող մի շարք իրերի։

Կարդիգան․ Ջեյմս Թոմաս Բրանդելլ, Կարդիգանի 7-րդ դուքս

Շատերի պահարաններում կան կարդիգաններ՝ գործված ժակետներ՝ առանց օձիքի և կոճակների։ Բայց հավանաբար քչերը գիտեն, որ այն անվանվել է ի պատիվ հայտնագործողի՝ գեներալ Ջեյմս Թոմաս Բրանդելլի, որը Կարդիգանի 7-րդ դուքսն էր։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել զինվորոկանների համար, որպեսզի հագնես համազգեստի տակից, բայց աստիճանաբար այն հայտնվել է քաղաքացիական անձանց պահարաններում։

Մեցենանտ․ Գայ Ցիլնիյ Մեցենանտ

Մեցենանտ անվանվում են այն մարդիկ, ովքեր իրենց հաշվին հովհանավորում են արվեստն ու գիտությունը։ Այսպիսի մարդկանցից շատերն են մտել պատմության մեջ, բայց այն սկսվել է հռոմեացի Գայ Ցիլնիյ Մեցենանտից, ով ապրել է մեր թվարկությունից առաջ 1-ին դարում և հայտնի է դրձել, որպես բանաստեղծների հովանավոր։ Օրինակ Հորացիոսին նա նվիրել է բնակավայր, իսկ Վերգիլիոսին ազատել է մի ցենտուրիոնի բռնություններից և նրան է վերադարձրել խլված ունեցվածքը։

Բոյկոտ․ Չարլզ Բոյկոտ

Շատ երկրներում բոյկոտը հայտնի է, որպես խաղաղ դիմադրության ձև։ Բոյկոտը կիրառվում է շատ վաղուց, բայց այն իր անունը ստացել է 19-չդ դարից և կապված է Չարլզ Բոյկոտի հետ, ով ղեկավարում էր Իռլանդական Մեյո կոմսությունում գտնվող  Էռնա քաղաքի հողատարածքներից մեկը։

1880 թվականին Իռլանդական Հողերի լիգան գործադուլ է հայտարարում արդար վարձակալության և հողի իրավունքների համար  և ետ է կանչում Էռնա քաղաքում բերքահավաքով զբաղվող։ աշխատողներին։ Բոյկոտը, որպես հողատարածքի ղեկավար սկսում է պայքարել գործադուլի դեմ։ Այս քայլի համար Լիգան նրան մեկուսացնում է տեղի հասարակությունից։

Հարևանները դադարում են շփվել նրա հետ, եկեղեցում ոչ ոք չէր նստում նրա կողքին, իսկ խանութները հրաժարվում էին նրան սպասարկել։ Արդյունքում նա չի դիմանում և լքում է երկիրը, իսկ նրա անունը մտնում է շատ լեզուների մեջ։

Սիլուետ․ Էտյեն դե Սիլուետ

Շատերին է ծանոթ այս բառը, բայց քչերին է հայտնի, որ այն կապված է ֆրանսիացի ֆինանսիստ Էտյեն դե Սիլուետի անվան հետ։ Նա հայտնի է նրանով, որ ցանկանում էր կրճատել Լյուդովիկոս 15-րդի և նրա մտերիմների ծախսերը։ Բնականաբար նրա հայտնի դառնալու վրա այս հանգամանքը ազդեցություն չի ունեցել։

Նրա չափից շատ խնայող լինելը à la Silhouette արտահայտության ստեղծման պատճառ է դառնու, որը օգտագործեւմ էին էժան իրերը բնութագրելու համար։ Նրա անունով է կոչվել նաև ստվերի ձևով նկարված դիմանկարը։ Այս դիմանկարները նկարվում էին այն մարդկանց համար, ովքեր գումար չունեին իրական դիմանկարի համար։ Նա անձամբ այս դիմանկարների ստեղծման հետ կապ չուներ, բայց նման դիմանկարների սիրահար էր։

Bluetooth․ Հերալդ Կապույտատամ

Այս համակարգի անվանումը կապված է 10-րդ դարում ապրող Հերալդ Կապույտատամ (bluetooth թարգմանաբար նշանակում է կապույտ ատամ) արքայի անվան հետ, որը իշխել է Դանիայում և Նորվեգիայում։ Նա միավորել է Ժամանակակից Դանիայի և Հարավային Շվեդիայի տաչածքներում գտնվող ազգերին։ Հենց այստեղ է ստեղծվել է այս համակարգը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել