Դիտողականությունը շատ կարևոր հատկանիշ է։ Կարելի է նայել և չնկատել, իսկ դիտունակ մարդն անպայման կնկատի մանրուքներն ու առանձնահատկությունները։ Նման գիծն օգտակար է թե՛ մասնագիտական ոլորտում, թե՛ առօրյա կյանքում։ Այն օգնում է ավելի լավ ճանաչել մարդկանց, տարբեր իրավիճակներ կանխատեսել։
Եկեք միասին ստուգենք, թե որքան ուշադիր ենք մենք։ Ի՞նչն է այս նկարներում ավելորդ կամ սխալ։
Ուշադիր նայեք…
Իսկ այստե՞ղ ինչն այնպես չէ…
Եվ վերջապես, արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է այս նկարում։
Դիտունակությունը շատ կարևոր է կյանքի ցանկացած ոլորտում։ Ինչպե՞ս է կարելի դա զարգացնել։ Ահա մի քանի հնարք, որոնք կօգնեն ձեզ։
1. Լուսանկարեք։ Նույնիսկ բջջային հեռախոսով նկարելը հրաշալի միջոց է ցանկացած արտասովոր բան նկատելու և ֆիքսելու համար։
2. Ինչ որ մի առարկա փնտրեք։ Փողոցով զբոսնելիս ինքներդ ձեզ հետ խաղացեք. օրինակ՝ ձեզ գրաֆիտի է դուր եկել, փորձեք նման մի բան գտնել հարևան շենքերի վրա։
3. Գրառումներ կատարեք անցկացրած օրվա մասին։ Սովորաբար օրվա վերջին մարդ մոռանում է օրվա մանրամասները։ Իսկ եթե փորձեք գրի առնել իրադարձությունները, ինքներդ էլ կզարմանաք, թե որքան հետաքրքիր ու արտասովոր բաներ են տեղի ունեցել ձեզ հետ օրվա ընթացքում։
Դե ինչ, ձեզ հաջողվե՞ց գտնել անճշտություններն ու սխալները։ Եթե ոչ, մի վհատվեք։ Մենք ձեզ համար պատրաստել ենք պատասխանները։
Ուշադրություն դարձրեք թվերին…
Այստեղ Բադերի արանքում աղավնի է հայտնվել
Իսկ այստեղ փականը անցք չունի։