«Չեմ զղջում, որ ժամանակին չեմ հայտնվել Մադրիդի «Ռեալում»»,- ասել է Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքով՝ ինքը երջանիկ է մյունխենյան ակումբում:
«Նույնիսկ Զիդանը չի կարող համոզել ինձ «Ռեալ» տեղափոխվելու հարցում։ Հիանալի եմ զգում «Բավարիայում»։ Վստահ եմ, որ Զիդանն ինձ կհասկանա։ Ժամանակին հնարավորություն ունեի տեղափոխվել «Ռեալ», սակայն ոչնչի համար չեմ զղջում»,- Ռիբերի խոսքը մեջբերում է goal.com-ը:
Հիշեցնենք, որ 2012/2013 մրցաշրջանում «Բավարիան» հաղթեց Բունդեսլիգայում եւ Չեմպիոնների լիգայում։ Հունիսի 1-ին Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բավարիան» կմրցի «Շտուտգարտի» հետ։
Նյութի աղբյուրը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել