Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 42 տեղ: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 203, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 185 տեղ, հայտնում է The Guardian-ը:

CNN հեռուստաալիքի գնահատականների համաձայն՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ նրանց մրցակիցները՝ 197 տեղ:

Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը կանխատեսել էր, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում: Նշվում էր, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դեմոկրատներն ութ տարվա մեջ առաջին անգամ մեծամասնություն կունենան Ներկայացուցիչների պալատում: Այդ դեպքում, ըստ Fox News-ի, դեմոկրատները կարող են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել