Այսօր Հելսինկիում հանդիպել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։

Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ է հարթում արտահերթ ընտրությունների համար: 

Մեկ անգամ ևս շեշտեցի, որ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լրատվամիջոցների բազմակարծությունը և ազատությունը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են հայկական ժողովրդավարական հասարակության զարգացման համար:

Արտահերթ ընտրություններից առաջ ես կշարունակեմ ուշադիր հետևել Հայաստանում քաղաքական զարգացումներին՝ ընդգծելով մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման կարևորությունը: 

Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք: 

Ես նաև հիշեցնում եմ հայկական իշխանություններին անցած տարի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն (ՀԸԳՀ, CEPA) արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել