Armtimes.com-ը գրում է.

Մեր տեղեկություններով, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին՝ Պավել Բաղմանյանը, ազատվել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչի պաշտոնից:

Տեղեկացանք, որ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ հուլիսին, սակայն այդ մասին որեւէ հրապարակում չի եղել:

Պավել Բաղմանյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի որդին է:

Նշենք, որ Բաղմանյանը այս պաշտոնը ստանձնել էր 2017 թվականի հուլիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել