Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը քվեարկության արդյունքում ճանաչվել է «զինագործների»` հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

29-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբեր ամսին «Արսենալի» կազմում 6 հանդիպման է մասնակցել և դարձել 5 գոլի հեղինակ:

Այդ խաղերից 5-ում «զինագործները» հաղթել են, մեկն ավարտել են հաշտությամբ:

Օբամեյանգն «Արսենալի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով ստացել է ձայների 55%-ն ու իր հետևում թողել Մեսութ Օզիլին և Ալեքսանդր Լակազետին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել