Lragir.am-ը գրում է.

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական գործողությունների շրջանակում պարզել են, որ Երևանի թիվ 42 մակապարտեզին հացը մատակարարվում է սանիտարական անձնագիր չունեցող, սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող, սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին չհամապատասխանող փոխադրամիջոցով:

Ինչպես տեղեկացրին ՍԱՊԾ-ից, հացի տվյալ խմբաքանակի մատակարարումը մանկապարտեզին կասեցվել է, իսկ «Ալբերտ Ալեքսանյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում, որին պատկանում է փոխադրամիջոցը, կիրականացվեն պետական վերահսկողության միջոցառումներ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Երևանում հաց-հացաբուլկեղեն մատակարարող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալու պահանջը պարտադիր է դարձել 2017թ. սեպտեմբերից, իսկ մարզերում՝ 2018թ. ապրիլից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել