Այովա նահանգի ոչ մեծ քաղաքի բնակչուհի միայնակ մայր Լարին Ուեսթը Powerball վիճակախաղի տոմսով 198.1 մլն դոլար է շահել, որից հետո որոշել է հեռանալ աշխատանքից, հաղորդում է Associated Press-ը:

51-ամյա Ուեսթը ապահովագրական ընկերության աշխատակից էր:

Հայտնի է, որ Ուեսթին բաժին է հասել շահույթի կեսը, որը նա կանխիկով է վերցրել: Մյուս հաղթող տոմսը գնվել է Նյու Յորքում, սակայն երջանիկ հաղթողի անունը դեռևս հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել