Ֆրանսիացի բանաստեղծ Շարլ Բոդլերի նամակը, որում ասվում է ինքնասպանություն գործելու մտադրության մասին, աճուրդում վաճառվել է 234 հազար եվրոյով, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ այն թվագրված է 1845-ի հունիսի 30-ին և ուղղված Բոդլերի սիրուհի Ժաննա Դյուվալին: Բանաստեղծը մտադիր էր 24 տարեկանում ինքնասպանություն գործել:

«Երբ դուք ստանաք այս նամակը, ես արդեն մեռած կլինեմ: Ես կյանքիս վերջ եմ տալիս ինքնասպանությամբ, որովհետև այլևս ապրել չեմ կարող և հանդուրժել այն, որ ես ստիպված պետք է լինեմ պառկել քնելու ու կրկին արթնանալ»,- գրել է Բոդլերը:

Ինքնասպանության անհաջող փորձից հետո բանաստեղծը ևս 22 տարի է ապրել և գրել իր հայտնի «Չարի ծաղիկներ» ժողովածուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել