Armsport.am-ը գրում է.

65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանն ուսի վիրահատության է ենթարկվել:

Այս մասին մարզիկը գրառում է կատարել Instagram-ի իր էջում` տեղեկացնելով, որ ամեն ինչ հաջող է անցել:

Վերջերս Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վոլոդյա Ֆրանգուլյանը, հիշեցնենք, մեկնարկային գոտեմարտում 2։9 հաշվով պարտվել էր Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին և դուրս մնացել հետագա պայքարից:

Նշենք` Ֆրանգուլյանը Եվրոպայի 2017 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Լուսանկարը` Վոլոդյա Ֆրանգուլյանի Instagram-ի էջից.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել