Մոտենում է ամառը: Բոլորս էլ աշխատանքից հոգնած երազում ենք գոնե մի շաբաթ հանգստանալ ծովափին և վայելել ծովափնյա արևի ջերմությունը: Մենք` հայերս, վաղուց արդեն ծով չունենք: Բայց դրա անհրաժեշտությունը չգիտես ինչու շատ ենք զգում: Այդ իսկ պատճառով հիմնականում գնում ենք Վրաստան: Իսկ Թուրքիա գնալ-չգնալու հարցը չի էլ քննարկվում, որովհետև Թուրքիա գնացողները հայրենիքի դավաճաններ կարող են համարվել: Բայց երբեմն մեր երկրում հանգստանալը կարող է լուրջ անցքեր բացել սեփական գրպանում: Հիմա ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Ո՞րն է ավելի ճիշտ: Ինչպե՞ս հավատարիմ մնալ հայրենիքին եւ ճեղքվածքներ չառաջացնել ընտանեկան բյուջեում:
«Ազատ գոտու» տաղավարում քննարկելու ենք այս հասարակական հնչեղություն ստացած թեման: Մասնակցեք քննարկմանը, հայտնեք ձեր կարծիքը և ցանկության դեպքում դուք էլ կարող եք մասնակցել մեր հեռուստատեսային քննարկմանը:
Նյութի աղբյուր՝ http://azatgoti.livejournal.com/41935.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել