Ազնավուրի ենթադրյալ որդու առեղծվածը. երգչի կենսագրությունը խմբագրվում է

Վերջապես ուղղվեց Ազնավուրի կենսագրության ամենատարածված սխալը: Նա ունի ոչ թե վեց, այլ հինգ երեխա: Ենթադրյալ Շառլ կրտսերը, որն իբր ծնվել է1952-ին, չկա եւ չի եղել:

Անգլերեն Վիքիպեդիան նկատում է, որ Ազնավուրի վեցերորդ երեխան երգչի առաջին կենսագիր Իվ Սալգի երեւակայության ծնունդն է: Նա, հավանաբար, հերոինի ազդեցության տակ է եղել Ազնավուրի կենսագրությունը <<հորինելիս>>: Գրողը կախվածություն է ունեցել թմրանյութերից: Նրա ամենահայտնի գործը կոչվում է << Հերոին` մի կյանք>>:

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ: Առաջին անգամ` 1946 –ին, Միշելին Ռյուգել Ֆրոմանտենի հետ: 1947-ին ծնվել է Սեդան: Նա ապրում է ԱՄՆ-ում, ունի երկու երեխա` Լիրան (Ազնավուրի մոր` Քնարի անունն է թարգմանաբար) եւ Զեկոբը, որը ամուսնացած է եղել հայուհու հետ:

Ազնավուրը երկրորդ անգամ ամուսնացել է 1955-ին Էվելին Պլեսիսի հետ: Այդ ամուսնությունից երեխա չունի:

Երգչի վաղամեռիկ որդին` Պատրիկը, Առլետ անունով պարուհու հետ արտաամուսնական կապից է ծնվել 1951-ին: Պատրիկը մահացել է 25 տարեկանում, թմրադեղի չարաշահումից: Նրա մարմինը հայտնաբերել են ողբերգությունից մեկ ամիս անց իր փարիզյան բնակարանում, որը հայրն էր նվիրել: Պատրիկի մահվան տասներորդ տարելիցին Ազնավուրը գրում է <<Ասեղ>> երգը` որդու հիշատակին:

Ազնավուրի վերջին կինը շվեդուհի Ուլլա Թորսելն է, որի հետ ամուսնացել է 1967-ին: Այդ ամուսնությունից երեք երեխա է ծնվել` Կատյան (1969), Միշան (1971) եւ Նիկոլան (1977): Կատյան երգչուհի է, ամուսնացած է ալժիրյան ծագումով հումորիստ եւ պրոդյուսեր Ժան Ռիշարի հետ, ունի մեկ դուստր` Լեյլան:

Միշան նկարահանվում է ֆիլմերում, գրքեր է գրում: Մի քանի տարի առաջ Ժնեւում բացել է <<Շե Միշա>> ռեստորանը, որը հայտնի է յուրահատուկ հոթ դոգով:

Նիկոլան կենսաբան է, ուղեղի էներգիայի ուսմնասիրությամբ է զբաղվել: 2012-ից հոր պրոդյուսերն էր: Ամուսնացած է հայուհու հետ: Ազնավուրի մահից մի քանի շաբաթ առաջ է ծնվել նրա որդին` Միսակը: Երեխային Միսակ են անվանել երգչի պապի պատվին:

Image may contain: 7 people, people smiling, people sitting, shoes, suit and indoor
Image may contain: 6 people, people sitting
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել